Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ՈՒժեղ պետության հիմքը սոցիալական արդարությունն է

ՈՒժեղ պետության հիմքը սոցիալական արդարությունն է
17.12.2023 | 09:28

Ի սկզբանե կապիտալն այնպես է բաժանվել, որ սոցիալական արդարության նշույլ անգամ չմնա երկրում։ Հետո կապիտալի վերաբաժանումը տարբեր իշխանությունների օրոք այնպես է կազմակերպվել, որպեսզի նոր էլիտայի ձևավորման հնարավորություն չլինի։ Որովհետև, եթե հավակնորդները չունեն տնտեսական հենարան, ինչքան էլ կարևոր լինի ազգային-պետական հարցը, գալու է մի պահ, որ կենցաղը թելադրելու է և ստիպելու է ուշադրությունը թեքել ֆինասական խնդիրների լուծման ուղղությամբ։

Իսկ այդ ընթացքում իշխող էլիտան կարողանում է կամ գնել նոր էլիտայի հավակնորդներին, կամ մտցնել կենցաղի դաշտ ու արնաքամ անել...

Ու էստեղ ոչ թե խնդիրը բոլորին ֆինանսապես ապահովելու, այլ բոլորի համար հավասար և արդար պայմաններ ստեղծելու մասին է։

Սա չարեցին նախորդ երեք վարչախմբերը, և դրա ծնունդը ժողովրդի լայն հատվածի ատելությունն էր սեփական պետության նկատմամբ։ Հասարակ մարդը պետությունը սկսեց ընկալել ոչ թե որպես սեփական տուն, այլ պատժիչ ու հարստահարիչ մսաղաց, որից ինչ էլ կարողանաս գողանալ, «արդար» կլինի։ Ու հիմա անմտություն է այդ մարդկանցից ակնկալել անձնազոհություն, երբ դու և քո խմբակը վայելել եք իշխանության բոլոր բարիքները, իսկ երկրի վտանգի պահին ոչ թե այդ նույն գյուղացու հետ խրամատ եք մտել, այլ ձեր տներում live անելով փորձել եք հերոս խաղալ։

Եթե իսկապես ուզում ենք նոր և ուժեղ պետության հիմքեր գցել, ուրեմն, նախ պետք է վերականգնել սոցիալական արդարության մթնոլորտը, որը հնարավոր չէ անել այն մարդկանց հետ կամ կողքին, ովքեր երբևէ եղել են վարչախմբի անդամներ։

Մենք պարտավոր ենք կառուցել նոր ու հզոր պետականություն։


Արա Պողոսյան

Դիտվել է՝ 6459

Մեկնաբանություններ